Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ կդադարի քաղաքականությամբ զբաղվել, եթե իր դեմ առաջադրված խարդախության և վստահության չարաշահման մեղադրանքները հաստատվեն: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Լիբերմանն անցած ամիս հրաժարական է տվել՝ իր դեմ մեղադրանքների առաջադրումից կարճ ժամանակ անց, սակայն շարունակում է մնալ խորհրդարանում: Ակնկալվում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նա կվերընտրվի:
Դատավարության մեկնարկի օրը նշանակված չէ:












































