Նյու Յորքի բնակիչները բողոքում են ոստիկան Դենիել Պանտալեոյին դատարանի առջև կանգնեցնելուց հրաժարվելու դեմ, ով 2014-ի ամռանը խեղդամահ է արել աֆրոամերիկացի Էրիկ Գարներին: Այս մասին գրում է Tհe New York Times-ը:
Նշվում է, որ հազարավոր ցուցարարներ քայլել են քաղաքի տարբեր շրջաններում և վանկարկել արտահայտությունը, որը Գարներն արել է մահվանից առաջ. «Ես չեմ կարող շնչել»:
Ի նշան բողոքի՝ մարդկանց մի մասը պառկել է Կենտրոնական կայարանի հատակին:











































