Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին գերմանական մամուլին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է հղել Գերմանիայի ազգային հավաքականը գլխավորող Յոահիմ Լյովի հասցեին:
Սկոլարին կարծում է, որ Բունդեսթիմը 2014թ. Մունդիալի ամենահզոր հավաքականներից մեկն է լինելու:
«Լովը փոխել է Գերմանիայի հավաքականի խաղային փիլիսոփայությունը: Հիմա թիմը հիմնվում է խաղացողների ֆիզիկական ուժի և տեխնիկայի վրա: 2014թ. Մունդիալում մենք ավելի հզոր թիմ ենք տեսնելու:
Ինչ վերաբերում է Բրազիլիայի հավաքականին, ապա մենք անպայման պետք է չեմպիոն դառնանք: Այլ արդյունքն անընդունելի է մեզ համար»,- հայտարարեց Սկոլարին:









































