Ընդհանուր մենամարտերի հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Գեղարդ Մուսաշին, ով հանդես էր գալիս Strikeforce-ում, կազմակերպության պատմության եզրափակիչ մրցաշարից հետո հայտարարեց, որ, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կստորագրի UFC-ի հետ:
«Ես կապ եմ հաստատել մենեջերիս հետ: Նա խոսել է UFC-ի ներկայացուցիչների և Ջո Սիլվայի հետ, ով մենամարտեր է կազմակերպում: Ամենայն հավանականությամբ, պայմանագիր կստորագրեմ UFC-ի հետ, սակայն հիմա ոչինչ չեմ կարող հաստատել:
Հուսով եմ՝ 2013թ. հաճախակի կմենամարտեմ, և լավ կլինի, որ հակառակորդներս լինեն հայտնի մարզիկներ»,- Մուսաշիի խոսքերը մեջբերում է MMAjunkie-ն:
Հիշեցնենք, որ Strikeforce-ի կազմակերպած վերջին շոուի շրջանակներում Մուսաշին Մայքլ Կայլին պարտության մատնեց առաջին ռաունդում՝ խեղդող հնարքով:








































