Նայելով անցյալի լուսանկարներին և համեմատելով դրանք ժամանակակից լուսանկարների հետ՝ մենք հնարավորություն ենք ստանում հետևելու, թե որքան արագ է փոխվում աշխարհը, գրում է bigpicture.ru-ն:

1. Լոնդոնում կայացած առաջին գեյ-շքերթը: Ոստիկանները ստիպված են եղել պաշտպանել երթի մասնակիցներին:

2. 2014 թ. սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները քայլում են իրենց կողմնակիցների և աջակցող խմբերի ուղեկցությամբ:

3. Ուիմբլդոնի առաջին միջազգային խաղը, որն անցկացվել է 1883 թ. և ընդամենը մի քանի տասնյակ հանդիսատես է հավաքել:

4. 2014-ի խաղերը նայելու են հավաքվել մի քանի անգամ ավելի շատ մարդիկ:

5. Ռոքֆելերյան կենտրոնում 1931 թ. տեղադրված ամանորյա տոնածառը:

6. 2013 թ. Նյու Յորքի բնակիչներին ուրախացրած տոնածառը:

7. 1970 թ. կայացել է առաջին Գլաստոնբերյան երաժշտական փառատոնը, որը դիտելու համար 1500 հանդիսատես է հավաքվել. յուրաքանչյուրը մեկական ֆունտ է վճարել տոմսի համար և մեկ բաժակ անվճար կաթ ստացել:

8. 2014 թ. փառատոնին ներկա 135000 հանդիսատեսները մուտքի տոմսերի համար 225 ֆունտ են վճարել, իսկ կաթի փոխարեն գարեջուր են ստացել:

9. Փիթսբուրգի բեյսբոլի մրցաշարը 1903 թ.:

10. Խաղը 2014 թ.:

11. Տիեզերքից արված առաջին լուսանկարը: Տեսախցիկը ամրացված է եղել V2 հրթիռին, որը Երկրից բաց է թողնվել 1946 թ.:

12. Երկրորդ լուսանկարում Aurora Australis հյուսիսափայլն է, որը նկարվել է Միջազգային տիեզերական կայանից 2013 թ.:

13. 1960 թ. առաջին Պարաօլիմպիական պաշտոնական խաղերի բացման արարողությունը, որը կայացել է Հռոմում: Խաղերին մասնակցել են 23 երկրների 400 մարզիկներ:

14. 2012 թ. Լոնդոնի պարաօլիմպիական խաղերին 164 երկրների 4300 մարզիկներ են մասնակցել:

15. Սըր Էդմունդ Հիլարին առաջին լեռնագնացն է, որը 1953 թ. բարձրացել է Էվերեստի գագաթը:

16. 2013 թ. այդ նույն երթուղին անցնելու համար խցանում է առաջացել:

17. 1930 թ. Ուրուգվայում կայացած ֆուտբոլային խաղերի լուսանկարը, որն արվել է օդից: Խաղերին միայն 13 թիմեր են իրավունք ունեցել մասնակցելու, քանի որ այդ ժամանակ Հարավային Ամերիկա հասնելը բավական դժվար էր:

18. 2014 թ. Բրազիլիայի խաղերին 209 երկրների թիմեր են մասնակցել:

19. 1839 թ. արված Լուսնի առաջին լուսանկարը:

20. 1969 թ. Լուսնից արված Երկրի առաջին լուսանկարը:

21. Երկրի և Լուսնի պատկերը, որը 2014 թ. արել է չինական Չանե-5 արբայնակը:

22. 1896 թ.Օլիմպիական խաղերի շրջանակներում մարաթոնին երեք տղամարդ է մասնակցում:

23. Այդ ժամանակ մրցաշարին միայն 16 երկրներ են մասնակցել: Իսկ ահա 2012 թ. Լոնդոնում կայացած մարաթոնին 206 երկրների ներկայացուցիչներ են մասնակցել:

24. 1941 թ. Լաս Վեգասում տեղակայված առաջին նեոնային ցուցանակը:

25. Այժմ Նևադայում ճանապարհորդելիս դուք կկուրանաք նեոնային լուսավորությունից:

26. 1896 թ. Աթենքում Օլիմպիական խաղերին հավաքված մարդկանց թիվը խամրում է 2012 թ. Լոնդոնում Խաղերն այցելածների թվի առջև:

27. Բարձր դասի ներկայացուցիչները 1904 թ. Նյու Յորքում առաջին անգամ երթևեկել են մետրոյով:

28. Ներկա պահին ստորգետնյա տրանսպորտն այլևս հարուստ կյանքի չափանիշ չէ և ավելի շատ է ծանրաբեռնված ուղևորներով, քան մեքենաներն ու ավտոբուսները:

29. 1961 թ. արևմտյան բեռլինցիները հետևում են Բեռլինյան պատի կառուցմանը:

30. Այս տարի միացյալ Բեռլինի բնակիչները տոնել են պատի տապալման տարեդարձը:

31. 1967 թ. Բոստոնի մարաթոնի կազմակերպիչները փորձում են կանգնեցնել Քաթրին Սվիտցերին: Մարաթոնն այդ ժամանակ կազմակերպվում էր բացառապես տղամարդկանց համար:

32. 2014 թ. մարաթոնին հավասար թվով կանայք և տղամարդիկ են մասնակցել:

33. 1903 թ. Ռայթ եղբայրները վախեցել են, թե ոչ ոք չի հավատա, որ իրենք այնպիսի մեքենա են ստեղծել, որը կարողանում է 59 վայրկյանում օդով 260 մետր անցնել:

34. 2014 թ. զոնդը 6.5 միլիարդ կիլոմետր է անցել, սակայն այդ փաստի ճշմարտացիության վրա ոչ ոք չի կասկածել:

35. 1918 թ. ֆրանսիացի զինվորը, որի դեմքն այլանդակվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հատուկ օրթոպեդիկ դիմակ է ստացել:

36. Գրեթե 100 տարի անց՝ 2011 թ., բժիշկներն առաջին անգամ դեմքի ամբողջական փոխպատվաստում են կատարել:

37. 1984 թ. Օտտո Լիլիենտալը առաջին անգամ թռել է պլաներով:

38. 1901 թ. Էննի Էդսոն Թեյլորը առաջին մարդն է դարձել, ով կենդանի է մնացել Նիագարայի ջրվեժով տակառի մեջ վայրէջք կատարելուց հետո:

39. Իս ահա Ֆելիքս Բաումգարտները Երկրի մակերևույթից 39 կմ բարձրությունից է թռիչքներ կատարում:










































