Saturday, 20 06 2026
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Աբխազահայերը լիահույս են՝ Աբխազիան կմիանա ԵՏՄ-ին, որի անդամները կճանաչեն երկրի անկախությունը

Նախորդ շաբաթ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբայի կողմից Սոչիում ստորագրված դաշնության և ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որը կգործի 10 տարի և հետագայում կարող է հինգ տարին մեկ երկարաձգվել, ենթադրում է նաև Աբխազիայի անդամակցությունը Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին: Թեև պրոյեկտները գտնվում են բավականին ծանր վիճակում, ՄՄ անդամ երկրներն այս փուլում նույնիսկ հրաժարվում են միմյանց հետ բանակցել այն հարցերի շուրջ, որոնք առաջացել են ուկրաինական ճգնաժամի հետևանքով և ենթադրաբար, չէին ցանկանա Աբխազիայի տեսքով մեկ այլ գլխացավանք ունենալ, Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչները կողմ են ԵՏՄ անդամակցությանը, ավելին՝ դա անհրաժեշտություն են համարում Աբխազիայի համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աբխազիայի հայ համայնքի ականավոր գործիչ, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանն ասաց, որ Ռուսաստանի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները մեծ ներուժ ունեցող միություններ են, և Աբխազիայի հայերը շատ կցանկանային, որպեսզի Աբխազիան միանար այդ պրոյեկտներին, քանի որ այդ հարցն Աբխազիայում շրջանառվում է։ Սակայն, ըստ նրա, դա կապված է մի շարք լուրջ խնդիրների ու հարցերի հետ:

«Իհարկե, Աբխազիան ձգտում է, այլ հարց է, թե ինչպես դա կստացվի, կհաջողվի իրականացնել, թե՞ ոչ: Դա մեր ցանկությունն է, բայց կան հարցեր, որոնք առաջանալու են: Աբխազիայի հայերը այդ երկրի քաղաքացիներ են և կիսում են Աբխազիայում իրականացվող բոլոր լավ նախաձեռնությունները, դրանից ոչ մեկի համար վատ չի լինի:

Առաջին հերթին՝ մենք կունենանք տնտեսական օգուտներ, երկրորդ հերթին՝ քաղաքական, որովհետև Աբխազիային մասնակիորեն կսկսեն ճանաչել այն երկրները, որոնք մտնում են ԵՏՄ կազմի մեջ»,- ասաց Գալուստ Տրապիզոնյանը: Վերջինիս քիչ է մտահոգում, թե դրանից կտուժեն հայ-վրացական հարաբերությունները: Գալուստ Տրապիզոնյանը հարգում է Ռուսաստանի և աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը: Ըստ նրա, որ ՌԴ-ն շարունակում է աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում գործել վճռական՝ դադարեցնելով «Հարավային հոսք»-ն ու այլ պրոյեկտներ Արևմուտքի հետ, ինչը խոսում է այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է այդ քայլերին, քայլերի, որոնցից Եվրոպան «լացում» է:

«Ես կարծում եմ, որ ՌԴ-ն մեծ ընտրության հնարավորություն չունի, ուստի վարվելու է այնպես, ինչպես իրեն է շահավետ, իսկ մեզ հետ հաշվի չեն նստելու: Մենք՝ Աբխազիայում ապրող հայերս, ունենք ռուսական քաղաքացիություն, իսկ այն պայմանագիրը, որը կնքվել է, հայերին մեծ հնարավորություններ է տալիս, ուստի մեր հույսն այն է, որ սահմանների հարցում ազատ գոտի կլինի, ազատ տեղաշարժ՝ ապրանքների համար, Հայաստանի հետ հաղորդակցություն, իսկ Վրաստանը խոչընդոտում է»,- ասաց Տրապիզոնյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբխազիայի հայ համայնքի պատգամավորներն ու ղեկավարները դիմել էին երկրի ղեկավարներին՝ Աբխազական երկաթուղու վերաշահագործման հարցի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկով: Աբխազիայի ղեկավարն արդեն իր դրական ցանկությունը հայտնել է այս հարցում, սկայն վրացական կողմը չի դիտարկում այս հարցը՝ պնդելով, թե Վրաստանը որևէ կողմի հետ նման հարց չի քննարկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում