Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ և վետերան Պետր Չեխը հուսով է, որ թիմի կենտրոնական կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կերկարաձգի պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Այն լրանալու է ընթացիկ տարվա հունիսին:
«Առջևում դեռևս 6 ամիս ունենք մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Տեսնենք` կշարունակի՞ արդյոք Ֆրենկն իր ելույթները մեր թիմում:
Ես «Չելսի»-ի տնօրենների խորհրդի անդամ չեմ, սակայն կարծում եմ` եթե Լեմպարդը շարունակի խաղալ այնպես, ինչպես այժմ, ապա նա կարող է նոր պայմանագիր խնդրել թիմի ղեկավարությունից»,- բրիտանական լրատվամիջոցները մեջբերում են դարպասապահի խոսքերը:







































