«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդն իր կարծիքն է հայտնել ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին: Հիշեցնենք` ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Լիվերպուլ»-ը Ջերարդին նոր պայմանագիր է առաջարկել:
«Կխոսեմ այդ մասին, երբ պատրաստ լինեմ: Այժմ ասելու ոչինչ չունեմ: Երբ կգա ժամանակը կասեմ այն, ինչ հարկավոր է: Երկրպագուները վաղուց գիտեն ինձ»,- ITV-ն մեջբերում է Ջերարդի խոսքերը:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ջերարդը 14 հանդիպում է անցկացրել «Լիվերպուլ»-ի կազմում և երեք գոլի հեղինակ դարձել:





































