Տիտո Վիլանովան «Մալագա»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Խաղացողները շատ լավ էին գործում: Վերջին 4 տարվա ընթացքում մենք շատ բան ենք ձեռք բերել, բայց թիմը շարունակում է նույն ոգով: Ֆուտբոլիստները ձգտում են պահպանել իրենց բարձր մակարդակը:
Այս ամենը նրանց ջանքերի ու հաղթելու ցանկության արդյունքն է: Երբ թիմը այսպես է խաղում, մենք անպարտելի ենք: Բայց թեկուզ մի փոքր ավելի թույլ խաղալու դեպքում մենք կպարտվենք: Այնպես որ պետք է շարունակել պահպանել այս մակարդակը:
Դժվար կլինի մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացնել նույնքան հաջող, որքան առաջինը: Բայց դա բնական է, քանի որ ինչքան գնում, այնքան պայքարը թեժանում է: 11 միավորի առավելությունը մրցաշրջանի այս հատվածում տրամաբանական չէ, բայց պետք է շարունակենք առաջ գնալ: Չի կարելի կանգնել ձեռք բերածի վրա:
Կրկնում եմ, մենք դեռ չենք հաղթել առաջնությունում, քանի որ մրցակիցները տեսականորեն շանսեր ունեն», – Վիլանովայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:










































