ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են պահպանել ներկայությունը դաշինքի արևելյան սահմաններում, որն ուժեղացվել էր Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին:
«Մենք պայմանավորվել ենք պահպանել ՆԱՏՕ-ի տևական ներկայությունը դաշինքի արևելյան մասում»,- ասել է Սթոլթենբերգը:











































