Արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչները սպանել են մի աղջկա և նրան ուղեկցող տղամարդուն՝ պատճառաբանելով, որ ամերիկյան լրտեսներ են։ Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Վարդակ նահանգում։
Աղջիկը լուսանկարչությամբ է զբաղվել Չաք շրջանում։ Տեղացի մի բնակիչ, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, պատմել է, որ աղջիկը վերջերս էր վերադարձել ԱՄՆ-ից։
ԶԼՄ-ները հաղորդել են, որ զոհերի դիերը գտել են Հաջա-Օմարի բնակավայրում, որտեղ թալիբները հաճախ են նետում իրենց զոհերի դիերը։
Աղջկա մարմնի վրա գրություն է փակցրած եղել, թե նա ամերիկյան լրտես է։









































