ԵՄ անդամ երկրները 2013-ին Եգիպտոսին կտրամադրեն 5 մլրդ եվրո՝ տնտեսությունը կայունացնելու և ժողովրդավարությանը աջակցելու համար։ Այս մասին կիրակի օրը Կահիրեում հայտարարել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը։
Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ հանդիպելուց հետո Ռոմպեյը մամլո ասուլիսում հայտարարել է, որ Եգիպտոսին 2013-ին կտրամադրվի 5 մլրդ եվրո՝ հատուկ վարկերի և դրամաշնորհների տեսքով։
Ռոմպեյը նշել է, որ ԵՄ-ն հետևում է Եգիպտոսում կատարվող քաղաքական իրադարձություններին և փետրվարին կայանալիք ընտրություններին կուղարկի իր դիտորդներին։ ԵՄ ղեկավարի կարծիքով՝ Եգիպտոսում ժողովրդավարության կայացման համար անհրաժեշտ է, որ երկխոսություններ կայանան բոլոր քաղաքական ուժերի միջև։






































