Լոնդոնի «Չելսի»-ի իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան նշել է, որ ներկա պահին չի մտածում հայրենիք վերադառնալու մասին, հաղորդում է London Evening Standard-ը:
«Չեմ մտածում, որ օրերից մի օր կարող եմ հայտնվել «Ռեալ»-ում կամ «Բարսելոնա»-ում: Այստեղ ինձ ամեն ինչ գոհացնում է:
Այո, ես հետևում եմ Իսպանիայի առաջնությանը, սակայն ես չեմ մտածում այնտեղ տեղափոխվելու մասին:
Եթե կանգնեի ընտրության առջև, ապա կընտրեի Անգլիայի Պրեմիեր լիգան»,- հայտարարել է Ասպիլիկուետան:









































