«Հրեշների ընտանիք» մուլտֆիլմը դարձել է «Էննի» անիմացիոն մրցանակի ֆավորիտը, հաղորդում է BBC-ն:
«Հրեշների ընտանիքը» ներկայացված է 13 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: Այդ մրցանակի համար պայքարում են նաև «Հերոսների քաղաքը», «Լեգո. ֆիլմ» և «Ինչպես ընտելացնել վիշապին-2» մուլտֆիլմերը:
Դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա հունվարի 31-ին Լոս Անջելեսում:











































