Ամերիկյան «Նյու-Յորք Կոսմոս»-ը դեկտեմբերի 7-ին կկազմակերպի թիմի նորեկ Ռաուլի շնորհանդեսը: Լեգենդար ֆուտբոլիստին ներկայացնելուց հետո կկայանա նրա առաջին մամլո ասուլիսը որպես ամերիկյան ակումբի ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Դեռևս հոկտեմբերի վերջին ակումբը հայտարարություն էր տարածել, որ համաձայնություն է ձեռք բերել հարձակվողի հետ: Ռաուլը կատարելու է նաև ակումբի ակադեմիայի տեխնիկական խորհրդականի պարտականություններ:
Հարձակվողն իր նոր ակումբում ստացել է իրեն հարազատ 7 համարի մարզահագուստը, իսկ պաշտոնական կայքում արդեն մեկնարկել է նրա մարզաշապիկների վաճառքը: Մեկ մարզաշապիկի արժեքը կազմում է 115 եվրո:









































