Ուկրաինա-ՆԱՏՕ նիստի ժամանակ Ուկրաինայի կառավարությունը դաշինքի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ Կիևը հրաժարվում է ոչ բլոկացման քաղաքականությունից: «Եվրոպեյսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ուկրաինա-ՆԱՏՕ նիստի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ավելի վաղ Ուկրաինան պաշտոնապես մնում էր իր ոչ բլոկացման դիրքորոշմանը: Հիմա կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինան կզրկվի այդ կարգավիճակից, այդ որոշումը ևս մենք հարգում ենք: Եվ եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնի, այդ հայտը կքննարկվի»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
Ուկրաինայի ԱԳՆ-ում հաստատել են, որ Ուկրաինա-ՆԱՏՕ նիստի ժամանակ Կիևը նման հայտարարություն է արել: Այս մասին ասվում է ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Դմիտրի Կուլեբայի թվիթերյան հաղորդագրության մեջ:
«Մենք մինչև հիմա կարծում ենք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ դաշինքին անդամագրվելու հայտ ներկայացնելու և անդամագրվելու վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի ուկրաինական կողմը, և որ ՆԱՏՕ-ն 2 դեպքում էլ կհարգի Ուկրաինայի որոշումը՝ հայտ ներկայացնելու և չներկայացնելու դեպքում:









































