Բոստոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ 10 րոպե տևող կարճատև ֆիզիկական ակտիվությունն օրգանիզմի վրա ավելի դրական ազդեցություն է ունենում, քան սպորտդահլիճում կատարած երկարատև վարժությունները:
«Կարճատև ակտիվություն» ասելով՝ գիտնականները նկատի ունեն բնակարանի մաքրման աշխատանքներ, վազք մինչև ավտոբուսի կանգառ, խոտքաղ, ինչպես նաև՝ ձկնորսություն։
Ընդ որում՝ նրանք նշում են, որ ինչ-որ բան անելը միշտ ավելի ճիշտ է, քան ոչինչ չանելը:
Հոդվածում ասվում է, որ ֆիզիկական վարժություններն ավելի լավ ազդեցություն են ունենում կանանց սրտամկանի վրա, քան՝ տղամարդկանց, սակայն դրա պատճառը գիտնականներն առայժմ չեն պարզել, հավանաբար խոսքը հոգեբանական տարբերությունների մասին է:
ԱՄՆ առողջապահության նախարարության հաստատած նորմերի համաձայն՝ մարդը պետք է շաբաթական երկուսուկես ժամից ոչ պակաս չափավոր ֆիզիկական վարժություններ կատարի, կամ դրանք փոխարինի 75 րոպե տևող ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, օրինակ՝ վազքով կամ լողով:











































