ՌԴ Պետդուման կարող է մինչև ընթացիկ տարեվերջ վավերացնել եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցման պայմանագիրը: Դա չի բացառում Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
TASS-ի փոխանցմամբ՝ նա ասել է. «Կքննարկենք առավելագույնս սեղմ ժամկետներում, հնարավոր է արդեն կոմիտեի դեկտեմբերի 9-ի հաջորդ նիստում»:
Սլուցկին չի բացառել, որ Պետդուման կվավերացնի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը մինչև 2014թ. դեկտեմբերը:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման պայմանագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի մտցրել էր Պետդումա վավերացման:
Պայմանագիրը ստորագրվել էր Մինսկում հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի նախագահների կողմից Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն խորհրդում:









































