Wednesday, 17 06 2026
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ

Որո՞նք են հաշմանդամություն ունեցող ուսանողների խնդիրները երևանյան բուհերում

«Էխո» հասարակական կազմակերպությունը պատրաստել է ծրագիր «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց» (Motivation) թեմայով: Այն իրականացվել է «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների շնորհիվ՝ Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի պատրաստման համար մոնիթորինգ է անցկացվել երևանյան 3 պետական բուհերում՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան, և 2 ոչ պետական և միջպետական բուհերում՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, «Հայբուսակ» Երևանի համալսարան:

Կազմակերպությունը շեշտում է, որ կրթություն ստացող հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ ցանկացած պայմաններում խտրականության բացառումը պետք է ճանաչել որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կիրառման կարևորագույն նախապայման:

Սակայն ըստ զեկույցի՝ ինչպես հասարակական կյանքի բազմաթիվ բնագավառներում, այնպես էլ կրթության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ նկատվում է քամահրական, խտրական վերաբերմունք:

Տեսողության խնդիր ունեցող մի տղա պատմում է, որ իր համար շատ դժվար է բուհում սովորել, որովհետև չկա մատչելիություն, բացի այդ՝ չկա էթիկա. «Շատ եմ լսել, թե դասախոսներն ինչպես են իմ մասին խոսում, անգամ ասելու կարիք էլ չկա»:

Ֆիզիկական խնդիր ունեցող մի աղջիկ էլ պատմում է, որ ուսման մեջ շատ խնդիրների է հանդիպել, բայց ամեն ինչ հաղթահարելի է՝ բացի նրանից, որ ինքն ամեն երեկո ժամը 6-ից հետո էր ջուր խմում, քանի որ բուհի սանհանգույցը հարմարավետ չէր:

Հարցվողների գրակշիռ մասը չի հերքում, որ հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիները բուհական ոլորտում ունենալով խոչընդոտներ՝ չեն դրսևորում անհրաժեշտ վճռականություն կրթության ոլորտում խոչընդոտները վերացնելու համար:

Այդ խոչընդոտների շարքում կարելի է դասել կրթական հաստատության ֆիզիկական և զգայական անմատչելիությունը, հաշմանդամություն ունեցող քաղաքացու անիրազեկվածությունը սեփական իրավունքների մասին, նրա ընկճվածությունն ու կաշկանդվածությունը հաշմանդամություն ունենալու պատճառով, բարձրագույն կրթություն ստանալու համար մատչելի տրանսպորտի բացակայությունը, սոցիալ-տնտեսական վիճակը, շրջապատի վերաբերմունքը։

Հայաստանում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի և որակյալ կրթություն տալու նպատակով պետք է լուրջ և հետևողական աշխատանքներ տարվեն, որպեսզի Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի դասախոսները ինչպես հարկն է պատրաստված լինեն այդպիսի ուսանողների հետ նորմալ և բնականոն հարաբերություններ ստեղծելուն:

Զեկույցի հեղինակները կոչ են անում բուհական հաստատություններում ստեղծել մատչելի գործունեության միջավայր, որպեսզի անարգել տեղաշարժվելու և սովորելու հնարավորություն ունենա հաշմանդամություն ունեցող ցանկացած ուսանող:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ով այսօր ներկա էր զեկույցի ներկայացմանը, ընդգծեց, որ նկատելի է դրական տեղաշարժ՝ կապված այս խնդրի հետ, բայց, իհարկե, հարցն ամբողջովին լուծված չէ: Նա հավելեց, որ առավել բարվոք է վիճակը դպրոցներում, որտեղ այժմ ներմուծված է ներառական ուսուցում՝ աուտիզմով երեխան, օրինակ, մյուս երեխաների հետ շփման արդյունքում դադարել է պարփակվել իր մեջ, չխոսող երեխան սկսել է որոշ բառեր արտաբերել: Ըստ Բախշյանի, սակայն, բուհերում հաշմանդամություն ունեցող անձանց համար բավարար պայմաններ այսօր ստեղծված չեն:

ՀՀ հաշմանդամություն ունեցող անձինք գրեթե ամեն օր հանդիպում են խոչընդոտների, որոնք առկա են նաև բուհական հաստատություններում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բուհական հաստատությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չեն, հետևաբար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ.

1․ Բուհական հաստատություններում ստեղծել մատչելի գործունեության միջավայր, որպեսզի առանց արգելքների տեղաշարժվելու և սովորելու հնարավորություն ունենա հաշմանդամ ուսանողը:

2. Բուհական հաստատություններում մշակել համապատասխան ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթությունը որակյալ դարձնելու համար:

3. Բարձրացնել բուհական հաստատություններում դասախոսների իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող ուսանողների հետ շփվելու և սպասարկելու էթիկայի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներով:

4. Ունենալ սուրդոթարգմանիչներ՝ անհրաժեշտության դեպքում խուլ կամ լսողության հետ խնդիր ունեցող ուսանողների ուսման պրոցեսը արդյունավետ կազմակերպելու համար:

5. ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող ուսանողների համար հարկավոր է ապահովել անհրաժեշտ կրթական մատչելիություն և իրավունքների պաշտպանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում