Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ի հարձակվող Թիերի Անրին նոր պայմանագիր չի ստորագրելու ամերիկյան ակումբի հետ և հեռանալու է MLS-ից: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը The Telegraph-ի հետ զրույցում անդրադարձել է Անրիին:
«Անրին «Արսենալ»-ում անցկացրել է մարզական կարիերայի լավագույն տարիները: Կասկածից վեր է, որ մի գեղեցիկ օր նա կվերադառնա: Դեռևս չեմ կարող ասել՝ ինչ աշխատանք կկատարի:
Անրին անձամբ պետք է որոշի՝ իր կյանքի հաջորդ փուլում որ ուղղությամբ շարժվել: Չեմ կարծում, որ նա կցանկանա կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում: Նա պետք է նոր էջ բացի իր կյանքում և դժվար թե շարունակի խաղալ:
Նա կարիերան սկսել է 17 տարեկանում՝ «Մոնակո»-ում, իսկ հիմա 37 տարեկան է: Անրին թիկունքում ունի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի 20 տարվա կարիերա: Նա իրավունք ունի կայացնել ցանկացած որոշում»,- հայտարարել է Վենգերը:
Հավելենք, որ Անրին «Արսենալ»-ում անցկացրել է 277 խաղ ու խփել 228 գոլ:








































