Ձմռան առաջին օրը Քրիստոֆ Վալցը իր անվանական աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով 2 536-րդ հայտնի անձը, որն արժանացել է նման պատվի, հայտնում է spletnik.ru-ն:
«Իմ սիրտը ոչ միայն հպարտությամբ է լցված, ինձ թվում է՝ այն պատրաստ է պայթել: Ես հասարակ տղա եմ Վիեննայից ու անգամ չէի կարող երազել այդ մասին»,- խոստովանել է Վալցը արարողության ժամանակ:
Նրան աջակցել ու շնորհավորել են ընկերներն ու գործընկերները, այդ թվում՝ Սեմյուել Լ. Ջեքսոնը և Քվենտին Տարանտինոն:












































