Իրանի Աբադան քաղաքում դեկտեմբերի 3-5 առաջին անգամ տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը: Արսեն Մակվեցյանի գլխավորությամբ Հայաստանը այս պատասխանատու ստուգատեսում ներկայացված է Երևանի Դինամո մարզական ակումբի 7 ըմբիշով՝ Գոռ ներսիսյան (59), Հովհաննես Վարդերեսյան (66), Արմեն Մելիքյան (71), Ռուբեն Ղարիբյան (75), Էդուարդ Սարգսյան (80), Արգիշտի Աբգարյան (85), Կարեն Աբգարյան (98):
Աշխարհի անդրանիկ ակումբային առաջնությանը մասնակցում է 14 թիմ՝12 երկրից: Իրանը ներկայացված է երեք թիմով: Հայաստանից ու Իրանից բացի մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Հունգարիայի,Ղրղստանի, Չինաստանի, Կուբայի, Սիրիայի, Թուրքիայի, Ադրբեջանի ակումբները: Հայ ըմբիշները այսօր Թեհրանի Ազադի անվան ըմվշամարտի համալիրում անցկացրին առաջին պարապմունքը: Եվս մեկ մարզում էլ նախատեսված է 17:00-ին:
Վաղը առավոտյան 10:00-ին բոլոր մասնակիցները Թեհրանից կմեկնեն Աբադան: Վաղը երեկոյան տեղի կունենա կշռման արարողությունը: Դեկտեմբերի 4-ին կակայանան խմբային փուլի գոտեմարտերը, իսկ հաջորդ օրը՝ եզրափակիչները:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն








































