Daily Express-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 31.5 մլն եվրո առաջարկել «Տոտենհեմ»-ին՝ ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսի տրանսֆերի դիմաց:
Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Դավիդ դե Խեան համալրի Մադրիդի «Ռեալ»-ի կազմը, որն ակտիվորեն հետաքրքրվում է նրա ծառայություններով:
27-ամյա ֆրանսիացին «Տոտենհեմ»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ, բաց թողել 20 գոլ:









































