Օսկարակիր Ռիզ Ուիզերսփունը հայտնվել է Harper’s Bazaar UK-ի հունվարյան համարի շապիկին: Դերասանուհին նկարահանվել է Ալեքսեյ Լյուբոմիրսկու ֆոտոսեսիայում՝ պարբերականի էջերին ցուցադրելով Chloé, Ralph Lauren, Altuzarra-ի ու Fendi-ի էլեգանտ զգեստները, հայտնում է spletnik.ru-ն:
Մոտակա ժամանակներս դերասանուհու մասնակցությամբ վարձույթում կհայտնվի միանգամից 3 ֆիլմ՝ «Սուտ՝ հանուն փրկության», «Բնածին արատ» և «Վայրին»:












































