Microsoft ընկերությունը իր Office փաթեթի հավելվածներում հրաժարվել է clip-art նկարներից՝ դրանք փոխարինելով Bing որոնման պատկերի արդյունքով՝ հաղորդվում է Microsoft-ի պաշտոնական բլոգում:
clip-art գրադարանը դեռ 10 տարի առաջ պատկերների հայտնի անվճար աղբյուր էր Word-ում կամ PowerPoint-ում փաստաթղթերի համար: Օգտատերը կարող էր գտնել անհրաժեշտ երևույթի, իրավիճակի կամ օբյեկտի սխեմատիկ պատկերը:
Սակայն ըստ Microsoft-ի՝ clip-art-ի օգտագործումը Office-ում տարեցտարի նվազել է, քանի որ օգտատերերը իրենց փաստաթղթերի համար իլյուստրացիաներ որոնելիս ավելի շատ հույսը դնում են ինտերնետ որոնման համակարգի վրա:
Ներկայում Office-ի օգտատերերը կկարողանան նայել ու տեղադրել իրենց փաստաթղթերում այն պատկերները, որ հայտնաբերել է Bing որոնման համակարգը:









































