Նավթի համաշխարհային գների նվազումն ընդհանուր առմամբ դրական կազդի համաշխարհային տնտեսության վրա՝ կարծում է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը: Այս մասին փոխանցում է France-Presse գործակալությունը:
«Կլինեն և՛ հաղթողներ, և՛պարտվողներ, սակայն ընդհանուր առմամբ դրանք լավ նորություններ են համաշխարհային տնտեսության համար»,- հայտարարել է նա:
Դրա հետ մեկտեղ Լագարդը նշել է, որ գնանկումը կարող է հարվածել որոշ արտահանողների:
Արդյունահանման ծավալները չկրճատելու ՕՊԵԿ-ի որոշումից հետո նավթի գինը շարունակում է ընկնել: Այսպիսով՝ դեկտեմբերի 1-ի առավոտյան WTI նավթի գինն իջել է՝ հասնելով 65 դոլարի, իսկ Brent-ի գինը՝ 68 դոլարի:
Փորձագետները չեն բացառում, որ մեկ բարել նավթը կարող է արժենալ 40 դոլարից պակաս և դրանով իսկ կրկնել 30-ամյա վաղեմության իրադարձությունները, երբ նավթի գնի անկումը հանգեցրեց Մեքսիկայում դեֆոլտի և ԽՍՀՄ փլուզման:










































