Ծնողները վախենում են տանը միայնակ թողնել իրենց երեխաներին, որի պատճառը վախն է, նրանք կարող են դուռը բացել անծանոթ մարդկանց առաջ: Կարելի է պատկերացնել ամերիկուհի Բիլլի-Ջո Դեքերի շոկը, երբ նա իր հյուրասրահում կենդանի կով է հայտնաբերել, գրում է Metro-ն:
Հրապարակված կադրերում երևում է մոր խիստ զրույցը դստեր Բեթսիի հետ, ով անմոռաց խաղում է հսկայական կենդանու հետ:
Կովը հանգիստ պառկած է հատակին ու թվում է, որ իրեն հիանալի է զգում: Անկոչ հյուրը թույլ է տալիս իրեն շոյել:
Ինչ որ մի պահ նկատելով, թե ինչպես է դուստրը վարվում կենդանու հետ, մայրը արտաբերում է. «Օ, Աստված իմ, ինչ հուզիչ է» ու դադարում է զայրանալ: 1 շաբաթում տեսահոլովակը դիտվել է ավելի քան 750 հազար անգամ:









































