Վրաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Դավիթ Կերեսելիձեն հայտարարել է, որ եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի խորհրդարանում պաշտոն զբաղեցնի, դա հավանաբար «բացասական ֆոն» կստեղծի վրաց-ուկրաինական հարաբերություններում: Այս մասին հաղորդում «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սաակաշվիլին կարող է ստանձնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը: Նաև տեղեկություն է տարածվել, որ Սաակաշվիլիի թեկնածությունը դիտարկվում է Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնում: «Ես իրոք չեմ կարող հաստատել այդ տեղեկությունը: Եթե տեղեկությունը հաստատվի, այն հավանաբար որոշակի բացասական ֆոն կստեղծի, որպեսզի լավ հանդիպում կայանա (Վրաստանի և Ուկրաինայի միջև- 1in.am), զարգանան հարաբերությունները»,- ասել է Կերեսելիձեն:
Ավելի վաղ Կերեսելիձեն հայտնել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Կիև: Այցի օրը կճշտվի դիվանագիտական ուղիներով՝ Ուկրաինայի կաբինետի ձևավորումից հետո:
Սաակաշվիլին Վրաստանը լքել է նոր նախագահի երդմնակալությունից անմիջապես հետո: Վրաստանում նա մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ, նրա դեմ հայտարարված է ներպետական հետախուզում:









































