Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը զրուցել է թիմի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հետ և նախազգուշացրել, որ վերջինս ունի մի քանի ամիս ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի` Ֆալկաոն պետք է մինչև գալիք տարվա ապրիլ ամիսը ցուցադրի իր ամբողջ կարողությունները «կարմիր սատանաներ»-ի կազմում:
Հիշեցնենք, որ Ֆալկաոն վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում և շաբաթական ստանում 265 հազար ֆունտ աշխատավարձ:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ֆալկաոն մասնակցել է 6 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:










































