Պետական այցով Թուրքիայում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նեղ կազմով հանդիպումը: Երկու երկրների նախագահների հանդիպումը տևել է նախատեսվածից մի քանի անգամ երկար, հաղորդում է TASS գործակալությունը:
Հանդիպումը, որը ըստ օրակարգի պետք է տևեր մեկ ժամ տասնհինգ րոպե, սկսել է նախատեսվածից ավելի վաղ՝ երևանյան ժամանակով ժամը 16:20-ին և ավարտվել 19:30-ին՝ այդպիսով տևելով մոտ երեք ժամ:
Նախատեսվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն նաև Համագործակցության խորհրդի նիստին:
Բանակցությունների արդյունքների մասին Պուտինը և էրդողանը կպատմեն մամուլի ասուլիսին:












































