Հարավկորեական KSLV-1 հրթիռի արձակումը, որը տեխնիկական խնդիրների պատճառով տեղի չունեցավ նոյեմբերին, կարող է լինել հունվարի 25-ին: Այս մասին հաղորդել է «Ռենհալ» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցիչներին:
Հայտնի է նաև, որ հարավկորեացի մասնագետները հաջողությամբ իրականացրել են հրթիռի 2-րդ աստիճանի շարժիչի մի շարք փորձարկումներ: Նախատեսվում են նաև մի շարք խորհրդակցություններ ռուս մասնագետների հետ վերանորոգման աշխատանքների վերաբերյալ, որոնք իրականացվել են նախորդ տարեվերջին՝ անճշտություններ նկատելուց հետո:







































