Անգլիական «Աստոն Վիլա»-ի նախկին մարզիչ Ռոյ Քինը որոշում է կայացրել լքել թիմը մի շարք ֆուտբոլիստների հետ վիճաբանություններ ունենալու պատճառով, հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ պաշտոնական տարբերակի` Քինին հոգնեցրել էին Իռլանդիայի հավաքականի և «Ասթոն Վիլա»-ի աշխատանքները:
Սակայն Daily Mail-ը պնդում է, որ վերջինս վիճաբանություններ է ունեցել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ, որից հետո վերջնականապես որոշում է կայացրել լքել «Ասթոն Վիլա»-ն:






































