Մեծ Բրիտանիայում քաղցկեղի դեմ պայքարում մասնագիտացող բժիշկը 22 տարվա ազատազրկման է դատապարտվել իր անչափահաս հիվանդների նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրելու համար: Հետաքննության ընթացքում 18 դեպք է ապացուցվել, հայտնում է Reuters-ը:
Արյան մասնագետ Մայլս Բրեդբերը խոստովանել է, որ սեռական հարաբերություն է ունեցել իր հիվանդների հետ, որոնցից մեկը դեռ 13 տարեկան չի եղել:
Բրեդբերը ձերբակալվել է 2013 թ., երբ հայտնի է դարձել, որ նա երեխաների անպարկեշտ լուսանկարների DVD է ձեռք բերել:









































