Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրում կայացած «Օսասունա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման 76-րդ րոպեին «Արքայական ակումբի» կիսապաշտպան Կական կարմիր քարտ ստացավ:
60-րդ րոպեին՝ խաղադաշտ դուրս գալուց մի փոքր անց, Կական առաջին դեղին քարտն ստացավ մրցակցի դեմքին հարվածելու համար, իսկ երկրորդ դեղին քարտն ստացավ 76-րդ րոպեին, քանի որ խանգարում էր մրցակցին իրացնել տուգանայինը:
Հարկ է նշել, որ սա Կակայի առաջին հեռացումն է «Ռեալ»-ի կազմում և երկրորդը՝ ողջ կարիերայի ընթացքում: Առաջին անգամ Կական խաղադաշտից հեռացվել է 2010 թվականին՝ Կոտ դ´Իվուարի հավաքականի դեմ խաղին:










































