Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին տեսել են անտառում՝ ձեռքին խոշոր տրամաչափի հրացան. նա դրանով աղավնիներ է որսացել: Ընդ որում՝ այդ տարածքը շրջապատված է եղել Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչներով՝ հայտնում է Metro-ն:
Դևիդ Քեմերոնը որսորդության սիրահար է ու մինչ վարչապետ դառնալը պարբերաբար զբաղվել է եղնիկների որսով, սակայն ազդեցիկ պաշտոնն զբաղեցնելուց հետո աշխատել է հրապարակավ չխոսել իր հոբբիի մասին:
Նորությունն այն մասին, որ Քեմերոնը կրակում է կենդանի արարածների վրա, հանրության սեփականությունն է դարձել շնորհիվ քաղաքական լրագրող Ալան Քոքրեյնի հոդվածի: Հավանաբար վարչապետը ստիպված կլինի արդարանալ, քանի որ կենդանապաշտպան որոշ խոշոր կազմակերպություններ արդեն հայտարարել են իրենց վրդովմունքի մասին:
Անձամբ Քեմերոնը դեռ չի մեկնաբանել լրագրողի հոդվածը: