Աֆղանստանում անվտանգության միջազգային համագործակցության՝ ISAF-ի օդուժը կիրակի օրը Հայսանհելի շրջանի Վարդակ նահանգի Սայիդաբադ գյուղում ռմբակոծել է մզկիթը, որտեղ խաղաղ աֆղանները նամազ էին անում, հաղորդում է «Պաժվակ» գործակալությունը՝ վկայակոչելով իրադարձության ականատեսին:
Ըստ ականատեսի՝ երբ մարդիկ սկսել են ավերակների տակից հանել վիրավորներին, հարվածը կրկնվել է, և դևրա հետևանքով զոհվել է 15 մարդ:
Նահանգապետ Շահիդուլա Շահեդի մամլո քարտուղարի վկայությամբ՝ զոհերի ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ: Գործողությունը, ISAF-ի հրամանի համաձայն, իրականացվել է «Արևելք» գոտում:







































