The Who խմբի առաջնորդ Ռոջեր Դոլթրին Շոտլանդիայում նորապսակների համար հանպատրաստից համերգ է տվել՝ գրում է The Daily Mail-ը:
Սյուզան ու Կարլ Սմիթները իրենց հարսանիքը նշում էին Marr Hall հյուրանոցում, որտեղ, ինչպես պարզվել է, իր ծրագրված համերգից առաջ կանգ էր առել նաև ռոք երաժիշտը:
Երբ Դոլթրին իմացել է, որ ամուսինները The Who խմբի երկրպագուներ են, բեմ է բարձրացելու և շնորհավորել նորապսակներին: Ներկաները նրան խնդրել են երգել, և երաժիշտը, ընդառաջելով նրանց խնդրանքին, կատարել է Can’t Explain երգը:









































