Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով արտահանման, ներմուծման, բյուջեի եկամուտների աճի ընթացիկ ցուցանիշները` դրանք համարել է հուսադրող:
Խոսելով գնաճից` նա ասել է, թե այժմ ունենք բարձր գնաճ` մարտ ամսին տասներկուամսյա գնաճը կազմել է ավելի քան 11%, սակայն ինքը վստահ է, որ այդ թիվը կնվազի տարվա վերջին և կկազմի բյուջեով նախատեսված առավելագույն 5.5% ցուցանիշին մոտ ցուցանիշ: