Վաշինգտոնում Սպիտակ տան ամանորյա զարդարանքը, որը կներկայացնեն չորեքշաբթի օրը, ներառում է թվային ձյունե լանդշաֆտ և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շուն-ռոբոտներին: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Նստավայրի Արևելյան թևում հնարավոր կլինի տեսնել 3D-տպիչով տպված 5 տեսակի զարդանկար: Ամերիկյան նահանգները և նախագահական պարկի տարածքները ներկայացնող 56 ամանորյա եղևնիների լուսային զարդարանքը կկրկնի ամբողջ երկրից Made With Code կայքի միջոցով առցանց փոխանցված «կոդերը», նշում է թերթը:
Սաննի նախագահական շան «կրկնօրինակը» պատրաստել են Presidential Innovation Fellows-ում: Ռոբոտը շարժման ինֆրակարմիր տվիչներով աչքեր ունի, որոնք «կենդանուն» հնարավորություն են տալիս գլուխը շրջել, երբ ինչ-որ մեկը մոտենում է իրեն: Ո՛չ ռոբոտ Սաննին, ո՛չ նախագահական երկրորդ շան՝ Բոյի ռոբոտները չեն հաչում, որպեսզի երեխաներին չվախեցնեն, հայտնել են մշակողները:









































