Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ն երեկ արտագնա խաղում 0:1 հաշվով առավելության է հասել «Վալենսիա»-ի նկատմամբ:
Հյուրերի կազմում հաղթական գոլը խփել է Սերխիո Բուսկետսը՝ մրցավարի ավելացրած 3 րոպեների վերջին վայրկյաններին: Գոլը տոնելիս երկրպագուներից մեկը շիշ է նետել դեպի կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, որը դիպել է Լիոնել Մեսսիի գլխին: Արգենտինացին, ով փորձում էր բողոքել մրցավարին, դեղին քարտ ստացավ:
Խաղից հետո «Վալենսիա»-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ: Ակումբը ներողություն է խնդրել: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ այն բանից հետո, երբ հայտնի կդառնա մեղավորի անունը, նրան ընդմիշտ կարգելվի այցելել «Մեստալիա» մարզադաշտ:








































