Wednesday, 15 05 2024
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել

Հայ կնոջ սպանությունը հայ լինելու համար էր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ագոս» թերթի հայկական էջերի պատասխանատու Սարգիս Սերոբյանը:

  – Պարոն Սերոբյան, տեղեկացանք, որ Ստամբուլում դաժանաբար սպանվել է Արամյան դպրոցի հայ ուսուցիչ Իլքեր Շահինը: Նրան գտել են կտրված կոկորդով՝ գետնին ընկած: Վերջերս նաև 85-ամյա հայ Մարիցա Քյուչուքիին նախ ծեծել էին, դանակի հարվածներ հասցրել, ապա կտրել կոկորդը: Եվ այս ամենը Հրանտ Դինքի սպանության նախօրեին: Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված:  

 – Արամյան դպրոցի ուսուցիչ Իլքեր Շահինը թուրք էր, աշխատում էր Արամյան դպրոցում, դասավանդում էր ինֆորմատիկա: Իսկ 85-ամյա Մարիցա Քյուչուքին հայ էր: Ոստիկանությունը հավատացնում է, որ գողության համար կատարված սպանություն է, բայց մենք չենք հավատում և կարծում ենք, որ սա ցեղական խտրականության, հայատյացության, օտարակեցության վրեժն է, քանի որ բացի  տնից գողացած մանր զարդերից, մի երկու մանր օղերից՝ Մարիցա Քյուչուքիի սեղանի վրա դրված թոշակի գումարը սեղանի վրա դրված է, և կխորհենք, որ սա վախի, վրիժառության հողի վրա կատարված սպանություն է: Քննությունը շարունակվում է, պարզապես ոստիկանության նման մեկնաբանությունները գործի քննությանը վնաս կտան:

 Հրանտ Դինքի գործի հետ կապված էլ ասեմ, որ երեկ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ Հրանտ Դինքին սպանողները կազմակերպության անդամներ են, իսկ դատարանը դրան հակառակ որոշում էր կայացրել, որ կազմակերպություն չկա, բայց սա ոճիր է, և միայն ոճիրը գործողին փոքր պատիժ տվեցին, քանի որ 18 տարեկանից փոքր էր, 17 տարեկան է, և զենքը հայթայթողին, սպանել տվողին, պատվիրողին էին բանտարկել, բայց ուրիշ մարդիկ կային Հրանտի գործի մեջ ներգրավված, և սա կազմակերպված ոճիր էր: Եվ հիմա Վճռաբեկ դատարանը պահանջում է և երրորդ անգամ դատը հետ է ուղարկում վերանայման, որովհետև սա կազմակերպված սպանություն էր, որին ներգրավված է հայատյաց կազմակերպություն: Սա աշխարհի համար ոճիր է:

 – Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ասաց, որ նման մարդկային սպանությունները ցավալի են, սակայն արդար չէ դրանք որակել որպես զուտ հայերին ուղղված արարքներ£ Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

 – Ես իմ տեսակետը արտահայտեցի: Ինքը պատրիարքարանի անունից է խոսում, այստեղի լրագրողների հետ խոսում է, և մերոնք էլ ասում են, օ¯, ինչ լավ է, Թուրքիան մեր կալվածքները կվերադարձնի, մենք նման բան երազում չէինք կարող տեսնել… Պետությունը թիկունք է կանգնել նրան, ուրեմն ինչ-որ օգուտ քաղած է: Մինչև արժանավոր պատրիարք չընտրվի, այս գործը այսպես էլ պետք է շարունակվի:

 – Մամուլը որքանո՞վ է այդ պայմաններում կարողանում իր գործառույթներն իրականացնել:

 – Թուրքիայում մամուլը մեծ մասամբ գրեթե պետության ուզածի պես է գրում: Բայց մամուլի մեջ կան մեկ-երկու առողջ միտք ունեցող թերթեր, որոնք այդ մասին կգրեն, մենք էլ՝ որպես հայեր, որքան կարող ենք պայքարում ենք այս ուղղությամբ: Մամուլը ընդհանրապես պետության ձայնն է:

 – Մի քանի տարի է՝ խոսվում էր Դինքի մահից հետո իրավիճակի փոփոխությունից, որ որոշակիորեն ազատականացավ մամուլը, շատերի աչքերը բացվեցին, բայց այս վերջին դեպքերը արդյոք չե՞ն փաստում, որ ռեգրես կա:

 – Վերջին երկու-երեք տարիներին Թուրքիայում թուրք ծայրահեղականության շարժումը չասենք դադարել, բայց դանդաղել էր, բայց հիմա վերստին սկսեցին շարժվել: Քաղաքական պատճառներ կան, ձերբակալվեցին  զինվորականներ. չորս գեներալներ և տասնյակ սպաներ` հեղափոխություն անելու մեղադրանքով, և հեղափոխություն անելու հույսերը դադարեցվեցին, և սիստեմը կամաց-կամաց սկսեց հետ վերադառնալ, ավելի իշխել: Կառավարության ուզած բանակը, աջակողմյան, կրոնամետ բանակը պետք է իշխի:

 – Հայ-թուրքական արձանագրությունները այլևս չե՞ն հետաքրքրում Թուրքիային:

 – Թուրքիան միշտ վերև նայելու հավակնություններ ունի՝ մեծ պետություն լինելով: Դրա լուծման եղանակ կարծես թե չկա: Դրա ճարը Հայաստանի հզորանալը պետք է լինի. Հայաստանի հզորանալ ասելով՝ ի նկատի ունեմ ճանապարհը բացի, առևտուր անի և այլն: Բայց գիտենք, որ Եվրամիությունն էլ Թուրքիայի նկատմամբ ճնշումներ կկիրառի՝ մի քիչ ավելի ժողովրդավար դարձնելու համար: Այդ պատճառով եմ ասում, որ Հայաստանը պետք է իր դեմքը ցույց տա, հզորանա, իսկ այս ընթացքում Հայաստանը, դժբախտաբար, Թուրքիայից ավելի վատ վիճակի մեջ է մնում: Երբեմն լուր ենք ստանում, որ Թուրքիայի նույն սխալները Հայաստանի մեջ էլ կան: Հայաստանի հզորանալու հիմք և ձայնը բարձրացնելու հույս հիմա չունենք:

 – Երբ ասում եք Հայաստանը հզորանալու շանս չունի, նկատի ունեք, որ առաջիկայում նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը նորից կվերընտրվի և մի քանի տարի նորից նույն արտաքին կո՞ւրսը կշարունակվի:

 – Հայաստանը 4-5 տարի կաշխատի, և, դժբախտաբար, այս ամուլ վիճակը պետք է շարունակվի: Մենք աշխատում ենք, որ Թուրքիան ժողովրդավար երկիր դառնա, որ ամեն ինչ կանոնավոր լինի, բայց Հայաստանն էլ պետք  է ժողովրդավար երկիր  դառնա, քանի որ  Հայաստանը դեռ որ ժողովրդավար երկիր չի դարձել: Ես դեմ չեմ ո՚չ Սերժ Սարգսյանին, ո՚չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ես անձերով չեմ պայմանավորում խնդիրը, մեր գործը ժողովրդավարություն հաստատելը պետք է լինի:

 – Այսինքն՝ դեռ չի փոխվել հայը որպես հայհոյանք ընդունելու մտայնությո՞ւնը:

 – Ցավոք, ոչ, և հայ ասելը դեռ որ հայհոյանք է…

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում