Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաց Հյումելսը աջակցության խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը վստահ է, որ դորտմունդցիների անհաջողությունների մեջ չի կարելի մեղադրել միայն մարզչին:
«Ես բացառում եմ այն, որ Կլոպը կարող է խանգարել «Բորուսիա»-ին: Վստահ կարող եմ ասել, որ թիմում այդպես ոչ ոք չի մտածում: Հուսով եմ, որ դեկտեմբերի կեսին մեր թիմին վերաբերող քննարկումները կդադարեն»,- Sport-ը մեջբերում է Հյումելսի խոսքերը:
Հիշեցնենք` Բունդեսլիգայի 13-րդ տուրի «Այնտրախտ»-ի դեմ արտագնա հանդիպմանը «Բորուսիա»-ն հերթական ցավալի պարտությունը կրեց: Արդյունքում թիմն իր ակտիվում 11 միավոր է գրանցել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:








































