Վենեսուելայի ազգային գվարդիան բռնագրավել է ոչ մեծ մի ինքնաթիռ, որով թմրաբիզնեսով զբաղվողները 530 կգ կոկաին էին փոխադրում: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Օդանավը նկատվել է Կոլումբիային սահմանակից Ապուրե նահանգում` վայրէջքից անմիջապես հետո: Նախնական տվյալներով՝ օդանավի անձնակազմը հասցրել է փախչել և թաքնվել մոտակա խիտ անտառում:
Նշենք, որ Վենեսուելայով է անցնում Կոլումբիայից ԱՄՆ կոկաինի փոխադրման կարևորագույն ուղիներից մեկը: Անցած տարվա ընթացքում Վենեսուելայի իշխանությունները առգրավել են շուրջ 10 տոննա թմրանյութ:







































