Lufthansa ավիաընկերությունը օդաչուների գործադուլի պատճառով չեղյալ է հայտարարել երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի ծրագրված ավելի քան 1300 չվերթ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ավիաընկերության կայքին:
Գործադուլն անցկացնում է Vereinigung Cockpit արհմիությունը: Բողոքի ակցիան կսկսվի տեղի ժամանակով ժամը 12.00-ին և կավարտվի երեքշաբթի՝ ժամը 13.59-ին: Այն կանդրադառնա ոչ միայն ներքին չվերթների, այլև միջազգային թռիչքների վրա:
Գործադուլին կմասնակցեն նաև Lufthansa Cargo-ի օդաչուները: Բողոքի ակցիայի պատճառն այն է, որ օդաչուներին չի հաջողվում կոնսենսուսի հասնել գործատուի հետ և ստորագրել նոր սակագնային պայմանագիր:











































