Սիրիական զորքերը երկրի հյուսիս-արևելքում նոյեմբերի 30-ին ԴԱԻՇ-ի դեմ իրականացրել են մի քանի հաջող ռազմական գործողություններ: Ինչպես հայտնում է «Սուրիա Ալ-Էն» գործակալությունը, ավելի քան 150 զինյալներ են ոչնչացվել նավթահանքերում, որոնք գտնվում են Ալ-Շադադիում:
Բանակային ստորաբաժանումներին հաջողվել է վերադարձնել վերահսկողությունը Թել-Բարդու ռազմավարական բարձունքի նկատմամբ, որը գտնվում է քաղաքից 25 կմ դեպի արևմուտք: Զինյալները դուրս են շպրտվել նաև Թել-Բարաք բարձունքից, վերականգնվել է վերահսկողությունը Աբյադ սահմանային քաղաք տանող մայրուղու մի մասի վրա:
Հաղորդվում է, որ ԴԱԻՇ-ի երկու բազաներ ոչնչացվել են Սիրիական անապատում՝ Ալ-Շաեր գազային հանքավայրից ոչ հեռու:
Սիրիական զորքերը ավիահարվածներ են հասցրել մոջահեդների դիրքերին Հոմսի և Համայի մոտ:
Դամասկոսի ծայրամասերում 48 ժամում կառավարական զորքերը իրականացրել են 3 հակահարձակում:











































