SPLETNIK.RU կայքի խմբագրությունը շարունակում է հետևել Քեմերոն Դիասի ու Բենջի Մեդենի հարաբերությունների զարգացմանը։ Վերջին մի քանի ամիսներին սպասում էինք աստղերի նոր լուսանկարներին, և վերջապես պապարացիներին դա հաջողվեց։
Սիրահարները լուսանկարչական խցիկների օբյեկտիվում են հայտնվել երեկ, երբ զբոսնում էին Նյու Յորքում։ Թե նրանք հատկապես ուր էին գնում՝ դժվար է ասել։ Եվ անկեղծ ասած՝ դա այնքան էլ հետաքրքիր չէ։ Կարևորն այն է, որ մենք հնարավորություն ունեցանք տեսնելու աշխարհում ամենաքննարկվող զույգին։
Նշենք, որ այս շաբաթվա սկզբներին որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին այն մասին, որ Քեմի մատնեմատին նշանադրության մատանի են տեսել, որը նա փորձել է թաքցնել շարֆի տակ։ Այժմ, իհարկե, առաջին հերթին մեր հայացքներն ուղղեցինք դերասանուհու ձեռքերին, սակայն, ավաղ, ոչինչ չտեսանք. սառնամանիքի պատճառով Դիասը ձեռնոցներով էր։
Դե ինչ, եթե մեր հերոսները պատրաստվում են ամուսնանալ, ապա շուտով մենք այդ մասին անպայման կիմանանք, իսկ առայժմ առաջարկում ենք ծանոթանալ Քեմերոնի ու Բենջիի թարմ լուսանկարներին։












































