2006 թվականին կնքված «Երևան ջուր» պայմանագրի համաձայն, պայմանագրի 10-րդ տարուց հետո ջրի սակագինը պետք է աստիճանաբար մեծածախս սպառողների համար նվազեցվի, խոսքը սակայն չի վերաբերում խոշոր կազմակերպություններին:
«Երևան ջուր» ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ ջրի մատուցման սակագինը 195 դրամից նվազել է` հասնելով 175.056 դրամի, ինչը նշանակում է, որ, նախորդ տարվա համեմատ, ջրի սակագինը իրենց համար նվազեցվել է 20 դրամով, իսկ սպառողների խմելու ջրի մեծածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 12.262 դրամ խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Ներկա պահին ճշգրտված սակագինն է 14.616 դրամ խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն, ինչը նշանակում է, որ սպառողների համար սակագինը նվազել է 6 դրամով: Ի դեպ, քաղաքապետարանը դադարեցրել է սուբսիդացիան, իսկ սակագների կարգավորման սցենարում հաշվի են առնվում դոլար-եվրո տատանումները: Ի դեպ, Գագիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ խոշոր կազմակերպությունները նախորդ տարվա համեմատ սկսել են քիչ ջուր օգտագործել, հատկապես «Նաիրիտ»-ի աշխատանքների դադարեցումը մեծապես ազդել է խոշոր կազմակերպությունների կողմից ջրի սպառման վրա։ Ինչ վերաբերում է սպառողների վճարունակությանը`նա ասաց, որ 2007 թվականին շկազմել է 88,8 տոկոս, իսկ 2010 թվականից` 97,5 տոկոս գանձում, սակայն թե որքան է մուտքագրվել պետբյուջե՝ այս մասին Մարգարյանը նախընտրեց չխոսել:










































