ՀԻ-ում այս գիշեր տեղի ունեցած անկարգությունների արդյունքում վիրավորվել է 4 ոստիկան։ Ցուցարար-լոյալիստները, որոնք ՀԻ-ն ՄԹ կազմում մնալու կողմնակիցներ են, ոստիկանների վրա քար և «մոլոտովի կոկտեյլ» են նետել։ Իրավապահները ցուցարարների վրա ջուր և պլաստիկ փամփուշտներ են արձակել, ձերբակալվել է բողոքի ցույցի երկու մասնակից։
Հուզումների պատճառը եղել է Բելֆաստի քաղխորհրդի որոշումը, որով արգելվել է կառավարչական շենքի վրա ՄԹ դրոշի տեղադրումը ոչ տոնական օրերին։ Մինչև այդ, ՄԹ պետական դրոշը ՝ Union Jack-ը, շենքի վրա տեղադրված է եղել շուրջօրյա։
Վերջին շաբաթների ընթացքում անկարգությունների արդյունքում մոտ 70 ոստիկան վնասվածքներ է ստացել, 100-ից ավելի մարդ ձերբակալվել է։ Կաթոլիկ-հանրապետականների մի քանի գրասենյակներ հարձակման են ենթարկվել, վերջիններս ՀԻ-ի ՄԹ-ից անջատման կողմնակիցներ են։ Լոյալիսները հարձակման են ենթարկում վարչական և կառավարչական շենքերը, որոնց պաշտպանությունը խստացված է։ ՀԻ-ի բնակչության մեծամասնությունը բողոքականներն են, որոնք կողմ են ՄԹ կազմում մնալուն։











































