Շախմատի տանն այսօր մեկնարկել է շախմատի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են տասը շախմատիստ:
Այսօր տեղի ունեցավ մրցաշարի առաջին տուրը: Ներկայացնում ենք պարտիաների արդյունքները.
Ռոբերտ Աղասարյան – Զավեն Անդրիասյան – ½-½
Ռոբերտ Հովհաննիսյան – Ավետիք Գրիգորյան – 0:1
Տիգրան Քոթանջյան – Արման Փաշիկյան – 0:1
Տիգրան Լ. Պետրոսյան – Հրանտ Մելքումյան – 1:0
Հովիկ Հայրապետյան – Սամվել Տեր-Սահակյան – ½-½
Նշենք, որ առաջնությունը տևելու է հունվարի 12-ից 21-ը:








































