Հունաստանի պետական հեռուսատեսությունը և ERT ռադիոալիքը որոշել են մասնակցել այս տարի Շվեդիայի Մալմե քաղաքում տեղի ունեցող ամենամյա Եվրատեսիլ մրցույթին, եթե հաջողվի խուսափել ծախսերից: Այս մասին հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով հեռուստաընկերության տնօրենների խորհրդի որոշումը:
Հաշվի առնելով հեռուստադիտողների հետաքրքրությունը մրցույթի հանդեպ և պայմանով, որ ընկերությունը չի կրի ֆինանսական կորուստներ, այլ շահ կունենա, մրցույթին մասնակցելու վերաբերյալ ERT-ի ղեկավարությունը սկզբունքային որոշում է ընդունել, մեջբերում է կայքը: Ներկայումս քննարկվում են մասնակցության պայմանները: